Ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Բարդ պայմաններում զինծառայողների մասնագիտական հմտությունները կատարելագործելու, բարոյահոգեբանական ու ֆիզիկական հատկանիշները զարգացնելու նպատակով հունիսի 18-ից 19-ը 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Գարեգին Նժդեհի անվան զորամասում անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։