ԱԺ-ում ընդունվեց բյուջեի կատարողականը՝ 94 կողմ ձայնով

Այսօր Ազգային ժողովում 94 կողմ, 17 դեմ ձայներով ընդունվեց 2018 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցությունը և կառավարությունը կողմ էին ընդունմանը, հիշեցնելով սակայն, որ բյուջեն իրենք չեն ընդունել, բայց կատարել  են իրենք։

ԲՀԿ խմբակցությունը, սակայն, դեմ արտահայտվեց ընդունմանը, քանի որ զգալի առաջընթաց չի արձանագրվել։ Եվ բյուջեի կատարողականին դեմ քվեարկողները հիմնականում հենց ԲՀԿ պատգամավորներն էին։