Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներից ոչ մի լումա ես երբեք չեմ վատնել․ Արա Վարդանյան

Այսօր նվաստիս համեստ անձին որոշել է անդրադառնալ «Սովետական Հայաստան», վայ կներեք, «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Իմ հասցեին հնչած զրպարտությանը մանրամասն անդրադառնալու նույնիսկ հարկ չկա, այդուհանդերձ մի երկու հանգամանքին հազարերորդ անգամ կանդրադառնամ։

Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներից ոչ մի լումա ես երբեք չեմ վատնել, անձնական կարիքներիս համար չեմ օգտագործել, իսկ վարկային գծի քարտից ծախսված գումարներն անմիջապես, այլ ոչ թե քրեական գործի ընթացքում, մուտքագրել եմ հաշվին։

Իհարկե, ինձ համար սպասելի էր նման քայլը, այն բանից հետո, երբ ես սկսեցի հրապարակային գնահատականներ տալ իշխանության գործողություններին։ Հետաքրքիր է, որ այդ հանգամանքը հարկ չի համարել թաքցնել անգամ հոդվածագիրը։

Այսուհետ նաև պարզ է, որ իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը նոր ելևէջներ է ունենալու։ Ինչևէ, կրկին դիմում եմ այս ֆիլմի ռեժիսորին. իմ անվան հետ արդեն խաղացել եք, որոշներին համոզել եք, թե ես գող եմ ու թալանչի, բայց կրկին հորդորում եմ հիմնադրամի անվանարկումը դադարեցնել, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ կայացած այդ կառույցը ծառայել ու ապագայում դեռ ծառայելու է մեր Հայրենիքին։

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր նվաստիս համեստ անձին որոշել է անդրադառնալ «Սովետական Հայաստան», վայ կներեք «Հայկական Ժամանակ» օրաթերթը։ Իմ հասցեին…

Опубликовано Ара Варданян Среда, 19 июня 2019 г.