Մտահոգիչ է, երբ առաջնորդն ավելի փառասեր է լինում, քան հանճարեղ

Մենք չենք ներում իրար, որովհետև ստրուկին հատուկ հոգեբանությամբ ներում ենք արտաքին թշնամուն:

Այո, ներում ենք արտաքին թշնամուն, քան մեկս մյուսին:

Նախորդ դարում արտաբերած նժդեհյան այս խոսքերը, հիրավի, մարգարեական են դարձել:

Փաշինյանն ու իր իշխանությունը Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն է ստանում, իսկ Արցախն ազատագրած հերոսներին կամ մերժում, կամ հեղափոխական ու սև հռչակում, կամ կալանավորում:

Քանիցս ճշմարիտ էր մեծն Նժդեհը՝ ասելով, թե անեծք է առաջնորդի նախանձն ու եսականությունը:

Մտահոգիչ է, երբ առաջնորդն ավելի փառասեր է, քան հանճարեղ:

Հ.Գ.

Երբ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում է, թե արտաքին քաղաքական դիվանագիտական ճակատում ձեռքբերումներ է գրանցել, ի՞նչը նկատի ունի…

Ալիևին կիրթ և նորմալ համարե՞լը, Դուշանբեի վերելա՞կը, թե ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարից զրկվելը…

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Մտահոգիչ է, երբ առաջնորդն ավելի փառասեր է լինում, քան հանճարեղՄենք չենք ներում իրար, որովհետև ստրուկին հատուկ…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Четверг, 20 июня 2019 г.