Տանկերի անձնակազմերի հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք

1-ին զորամիավորման N զորամասում անցկացվել է տանկերի անձնակազմերի կրակային պատրաստության կատարելագործման պարապմունք՝ հարձակողական մարտի վարման թեմայով։

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, պարապմունքների շրջանակում, ըստ սահմանված նորմացույցերի, իրականացվել է մարտական հրաձգություն: Կանգնած դիրքից և շարժման ընթացքում կատարված վարժություններում տանկերի անձնակազմերը գրանցել են լավ արդյունքներ և խոցել բոլոր թիրախները: