«Վերելք»․ Հանրային վերափոխում․ Փաշինյանը կես ճամփից մոլորության է գնում (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանն անդրադառնում է ՔՊ կուսակցության 5-րդ համաժողովում Նիկոլ Փաշինյանի՝ իր կուսակցության անդամներին ուղղած վերափոխման անհրաժեշտությանը։
Պեպանյանն օրինակներով հիմնավորում է, որ վերափոխման կարիք ունեն նաև ոստիկանությունը, հարկային մարմինները, դատարանները, նախարարությունները, ժողովրդի գրեթե բոլոր շերտերը։ Այսինքն ՝ օրակարգում է ժողովրդի մտածողության արմատական վերափոխում իրականացնելը։ Իսկ դա անել հնարավոր է, ինչպես մեր դասականներն են ժամանակին ցուցել, ազգայնական գաղափարախոսության միջոցով։ Մինչդեռ Փաշինյանը դա կարևորելու և անհրաժեշտ աշխատանքներ մեկնարկելու փոխարեն հայտարարում է բոլոր տեսակի գաղափարախոսություններից հրաժարվելու մասին։ Պեպանյանը գտնում է, որ այդ մոտեցումն էլ ավելի կնպաստի ժողովրդի մոտ նկատվող բացասական երևույթների տարածմանն ու ընդլայնմանը։

Մանրամասները՝ տեսանյութում