Հադրութում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է վիրավորվել

Այսօր՝ ժամը 12:48-ին, արտակարգ է դեպք է արձանագրվել ԱՀ Հադրութի շրջանում․ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում, խաղողի այգում աշխատելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային  վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ, 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկացմամբ, տուժածը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության: