Հայաստանի կառավարությունն ի՞նչ դիրքորոշում ունի Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների նկատմամբ (տեսանյութ)

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդման ընթացքում խոսեց ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին՝ ասելով, որ թեև դատելով ներկա լարված իրավիճակից՝ երկու պետությունների միջև ռազմական վտանգի հավանականությունը մեծ է, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կխուսափի նման քայլի գնալուց, քանի որ 2020թ․ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են։ Իսկ պատերազմական վիճակն ամենևին ձեռնտու չէ նրան, և դա կարող է խիստ բացասաբար անդրադառնալ իր հեղինակության համար։

Իրանագետը կարծիք հայտնեց, թե որքանով կարող են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հարձակողական քաղաքականությունն ու պատժամիջոցներն ազդել Հայաստանի վրա՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլդար Մամեդյարովի կանխատեսումն այն մասին, որ հնարավոր է Հայաստանի 3-րդ սահմանը փակվի։

Հարցին, թե Հայաստանն ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ի կողմից Իրանի հանդեպ վարած քաղաքականության նկատմամբ՝ Գոհար Իսկանդարյանն ասաց, որ Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով և երկու տերություններին պետք է հասկացնի, որ իր աշխարհաքաղաքական իրավիճակում նա չի կարող սատարել այս կամ այն գերտերությանը և դեմ դուրս գալ մյուսին։

Մանրամասները՝ տեսանյութում