Վարորդները դեռ տաք են, չեն զգում, ճիշտ ժամանակին անցան գազը կիլոգրամով վաճառելու (տեսանյութ)

Նրանք տարբերությունը կզգան աշնանից

Ըստ «Ավտոգազ Տամբով» ընկերության հիմնադիր-տնօրեն Արթուր Ղազարյանի, վարորդներին գազը կիլոգրամով վաճառելու համար ընտրվեց տարվա տաք ժամանակաշրջանը, որպեսզի նրանք չզգային գազի գնի աճը, որը տարբեր լցակայաններում մեկ կիլոգրամի հաշվով 7-10 տոկոս է։ Սակայն, երբ աշնանից եղանակը սառի, վարորդները տարբերությունը զգալու են։

«Վարորդը ոչ մի բանով չօգտվեց գազը կիլոգրամով գնելուց, ուղղակի խաբնվեց 7-10 տոկոսով, այսինքն՝ կլասիկ ձևով բարձրացրեցին գինը գազի»,- ասաց LIVEnews.am կայքի տաղավարի հյուրը։

Մինչդեռ, ըստ մեր զրուցակցի, եթե գազի գնի բարձրացումը կատարվեր այն խորանարդ մետրով վաճառելու պարագայում, վարորդների համար գնի բարձրացումը նկատելի կլիներ, բողոքի ակցիաներ կլինեին․․․ «Ավտոգազ Տամբով» ընկերության հիմնադիր-տնօրենի հավաստմամբ, գազը կիլոգրամով վաճառելը որևէ գիտական հիմնավորում չունի։

«Չկա այդպիսի երկիր, որտեղ գազը գազալցակայանը գնում է խորանարդ մետրով, վաճառում կիլոգրամով, դա աբսուրդ է»,- ասաց Արթուր Ղազարյանը։

Բացի այդ, ինչպես նշեց մեր զրուցակիցը, վարորդները հիմա լցնում են խոնավ գազ, ավտոմեքենաները, ինչպես վարորդներն են ասում, քարշից ընկնում են։ Հայաստանում ավտոգազալցաճնշակայանները չունեն գազի չորացման համակարգ, դա հավելյալ էլեկտրաէներգիա է պահանջում, ինչը հանգեցնելու է գազի գնի` մի քանի դրամով բարձրացման։ Սակայն, ըստ «Ավտոգազ Տամբով» ընկերության հիմնադիր-տնօրեն Արթուր Ղազարյանի, վարորդներն այդ գնաճը չեն զգալու, որովհետև մեքենան չորացված գազով մեկ լցավորմամբ, ասենք, 200 կիլոմետր վարելու փոխարեն, վարելու են 220 կմ, մեքենան։

Մանրամասները՝ տեսանյութում