Հայաստանի իշխանություններն իրականացնում են պարտվողական քարոզչություն (տեսանյութ)

Հունիսի 18-ին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում մեկնարկել է հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ զորավարժություն: ՊԲ-ում զուգահեռ անցկացվում են ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ մարտական հրաձգությամբ զորավարժություններ:

Հունիսի 18-ին մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է, որ երկրի հատուկ նշանակության ուժերը նոր զորավարժություն են նախապատրաստում Պակիստանի համապատասխան ստորաբաժանման հետ։ Զորավարժության հստակ ժամանակահատվածը Հասանովը չի նշել, սակայն ասել է, որ սցենարն արդեն պատրաստ է։ Ըստ նրա՝ այն անցկացվելու է Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի նոր շահագործման հանձնված զորավարժարանում։

Մինչ այդ, հունիսի 17-ից հունիսի 21-ը զորավարժություն է անցկացվում նաև Ռուսաստանի ԶՈՒ հարավային ռազմական շրջանում, որին մասնակցում են ՌՕՈՒ և ՀՕՊ 4-րդ բանակը։ Միաժամանակ հունիսի 17-ից հունիսի 20-ը Արցախի պաշտպանության բանակը անցկացնում է խոշոր հրամանատարաշտաբային զորավարժություն։

Արդյո՞ք այդ զորավարժությունները միայն զինված ուժերի մարտունակության ստուգման, զորքերի ներդաշնակման և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարձրացմանն են ուղղված։

Միգուցե այդ զորավարժությունները միտված են հունիսի 20-ին Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման նախաշեմին ուժի ցուցադրությա՞նը։

Ի՞նչ վնասներ կարող է բերել Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող այն քարոզչությունը, որով երկրում ստեղծվում է ներքին թշնամու կերպար, ժողովրդի մեջ առաջացնելով բազում բաժանարար գծեր։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում