Ամուսնություններն աճել են, ամուսնալուծությունները՝ նվազել

Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 6 հազար 97 ամուսնություն, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 521-ով:

2019 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում գրանցված ամուսնալուծությունների թիվը նվազել է 151-ով: 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 1506 ամուսնալուծություն:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

✅Լավ լուր N1: ✅👰🤵Ամուսնություններն աճել են, ամուսնալուծությունները՝ նվազել🆒:Արդարադատության նախարարության Քաղաքացիական…

Опубликовано Лусине Мартиросян Вторник, 18 июня 2019 г.