Ադրբեջանի զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է Գյանջայի վրա․ ՊՆ-ը հաստատել է (լուսանկարներ)

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ երկրում անցկացված զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է Գյանջա (Գանձակ) քաղաքի տներից մեկի վրա:

Minval գործակալության տեղեկացմամբ, նախարար Զաքիր Հասանովը պարզաբանել է, որ ուսումնական արկեր են օգտագործվել, եթե մարտական լինեին, ապա զոհերն անխուսափելի կլինեին։ «Արկն ընկել է ժայռին և անդրադարձել»,- ասել է պաշտոնյան:

Նշենք, ադրբեջանական «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմատ Զահիդովը, որ հետապնդումների պատճառով բնակվում է Ստրասբուրգում, դեպքի մասին գրել էր իր ֆեյսբուքյան էջում՝ կից տեղադրելով համապատասխան լուսանկարներ: