Հայաստանի և Արցախի միջև լարվածություն չի եղել առնվազն վերջին 20 տարիներին

Համացանցը լցված է տարբեր գրառումներով և մեկնաբանություններով՝ Արցախի Հանրապետության ղեկավար կազմում մի շարք հրաժարականների կապակցությամբ: Ստեփանակերտում կատարվող ամեն իրադարձություն մշտապես գտնվում է աշխարհի հայության ուշադրության կենտրոնում: Որքան էլ «ասֆալտի հեղափոխականները» 2018 թվականից ջանքեր են գործադրում միակ քննարկվող թեման դառնալու համար, միևնույն է, ոչ՛ իրենց «հեղափոխությունը», ո՛չ էլ իրենք հայության հետաքրքրության կենտրոնում չեն և համայն հայությունն իրենց համար չէ, որ անհանգստանում է, այլ՝ Արցախի և Հայ Դատի: Ինչո՞ւ է այդպես: Թեկուզ նրա համար, որ Կիլիկիո Կաթողիկոս Արամը Ա-ն Անթիլիասի Մայր Տաճարում այս տարվա մայիսի վերջին կիրակնօրյա քարոզչության ժամանակ հայտարարեց, որ Արցախի հարցում որևէ զիջում անընդունելի է: «Արցախը բռնագրավված տարածք չէ, այլ մեր հերոսների արյունով վերադարձած հայրենիք…  Ամբողջական և միացեալ Հայաստանի տեսլականի իրականացումը կսկսվի Արցախի և Հայաստանի միացմամբ»,- հայտարարել էր Արամ Ա Կաթողիկոսը:

Այժմ հիշեցնում եմ այդ խոսքերը, որպեսզի Հայաստանի այժմյան դիլետանտ «կառավարիչների» սերունդը սթափվի և ամեն կերպ չփորձի ժողովրդին համոզել, թե իրենք «պերմանենտ ​​հեղափոխություն» են իրականացրել։ Ի դեպ, «պերմանենտ ​​հեղափոխության» տեսությունը պատկանում է հայ ժողովրդի ոխերիմ թշնամի, ԱՄՆ-ի և ամերիկյան սիոնիզմի հրեա գործակալ Լև Տրոցկուն, նույն ինքը՝ Լեյբա Բրոնշտեյնին: Նա միաժամանակ «Կարմիր Արևելքի» միջոցով «կարմիր հեղափոխություն» տարածելու «գաղափարի» հեղինակն էր, այդ հեղափոխությունը բոլշևիկները նախատեսում էին իրականացնել «կարմիր Թուրքիայի» միջոցով, ինչի համար «խորհրդային Ռուսաստանում» ապաստան էին տվել մի խումբ երիտթուրք-պանթուրքիստ հանցագործների:

Այս հիշեցումը առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի ներկայիս ղեկավարներին: Թուրքերի հետ ցանկացած մերձեցումը, հատկապես թուրք-դյոմնեի հետ, չափազանց վտանգավոր է: Նրանց հետևում, ինչպես և 1915-23 թթ., սիոնիստներն են: Արամ Ա Կաթողիկոսը մայիսի վերջին իզուր չէ, որ հիշեցրել է՝ Հայաստանի վերածննդի սկիզբը, որպես այդպիսին, Արցախի և Հայաստանի (այսինքն՝ Հայաստանի Հանրապետության) վերամիավորման մեջ է: Վերոհիշյալ ելույթում նա համայն Հայաստանի վերակազմավորման համար կարևոր գործոն անվանեց հայ ժողովրդի միասնությունը․ «Սա ոչ թե ուղղակի կարգախոս է: Մեր կյանքում կարծիքների և մոտեցումների տարբերությունները բնական են, սակայն մենք մերժում ենք ցանկացած մոտեցումներ, որոնք չեն համապատասխանում մեր հայրենիքի և ժողովրդի հոգևոր, ազգային և բարոյական արժեքներին… Մենք մերժում ենք ցանկացած քայլ, որը Հայաստանին, Արցախին և Սփյուռքին ցնցումներով է սպառնում: Մենք ողջունում ենք բոլոր այն մոտեցումները, որոնք դրսևորում են հայրենիքի շահերը օրենքի մակարդակով»: Կիլիկիո Կաթողիկոսն ընդգծել է, որ միասնությունը հայ ժողովրդի ամենահզոր զենքն է, և Հայաստանն ու Արցախն այս միասնության առանցքն են: «Այսպիսին է իմ պատգամը մայիսի 28-ին ընդառաջ: Այդպիսին է մեր երկիրն ու ժողովուրդն ամրանալու, բարգավաճելու և հավերժության տանող ուղին»,- հայտարարել է Արամ Ա-ն։ «Մեր զավակներն այսօր պետք է մասնակից դառնան Արցախի անկախության ամրապնդման նվիրական առաքելությանը, Արցախը մերն է, մեր ժողովրդի զավակներն իրենց արյունով վերագրավեցին, վերահաստատեցին, վերատիրացան մեր ժողովրդի արդար իրավունքներին, մեր սրբազան հողին և այսօր մեր ժողովրդի քրտինքով Արցախը զարգացման ընթացքի մեջ է»:

Մի փոքր հստակեցնեմ պատրիարքի խոսքերը․ հայրենիքի շահերը ինքնաբերաբար նշանակում են նաև Ազգի շահեր: Քանզի մեր ժողովրդի մեծագույն շահը «Ազատ, Անկախ և Միացյալ Հայքն» է: Սա վերածննդի Ազգային ծրագիր է, որից, ցավոք, 1991 թվականից ի վեր Հայաստանն ու հայերը զգալիորեն հեռացել են: Ուստի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հերթական տարեդարձի կապակցությամբ հնչեցված Արամ Ա-ի պատգամը ես անձամբ հավասարեցնում եմ «Ազատ, Անկախ և Միացյալ Հայք»  կարգախոսին։

Բայց համախմբման փոխարեն մենք տեսնում ենք հիվանդագին ինքնասիրության դրսևորումների օրինակներ, հատկապես Երևանի կողմից Արցախի ղեկավարության հանդեպ: Եթե​​ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի պես զգուշավոր և զսպված գործիչը հունիսի 12-ի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի և ԼՂՀ միջև լարվածություն կա, և Երևանն ու Ստեփանակերտը հատել են երկկողմանի լարվածության սահմանը, ապա շարքային քաղաքացիները իրավունք ունեն ենթադրելու, որ իրավիճակը մտահոգիչ է: «Այսպիսի լարվածություն Հայաստանի և Արցախի միջև առնվազն վերջին 20 տարիների ընթացքում չի եղել,- ասել է Մանոյանը`հավելելով, որ մինչև այդ Արցախը համաձայն չի եղել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման հետ, բայց ոչ այդ աստիճանի: Վստահ եմ, որ Մանոյանը պատահական չհիշեցրեց, որ Երևանի և Ստեփանակերտի միջև առաջին տարաձայնություններն սկսվել են Տեր-Պետրոսյանի հավակնությունների պատճառով, և վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանը թուրքամետ կողմնորոշում ուներ: Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի հակամարտությունը հիշատակելով՝ Մանոյանը կամա, թե ակամա հիշեցրեց նաև առաջին նախագահի ճակատագրի մասին: Երևանի այսօրվա իշխանությանը, որի ղեկավարին հաճախ անվանում են Տեր-Պետրոսյանի «սան» (քաղաքական իմաստով), լավ կլիներ հիշեցնել «իր  կնքահոր» ճակատագրի մասին:

Սերգեյ Շաքարյանց