ՀՀ ԱԳ նախարարը աշխատանքային այցով կմեկնիՎաշինգտոն

Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։