Փաշինյանի նշանակած կադրն այլասերվածների իրավունքների պաշտպան լինելուց բացի, մասոն է կամ մասոններին շատ մտերիմ

Դեռ 2008 թվականի մարտի 1-ից, մինչ մարտիմեկյան իրադարձություններից շատ մարդկանց համար Նիկոլ Փաշինյանի հետևում տեսանելի էին Լևոն Տեր-Պետրոսյանի ականջները…

Ինչպես արդեն հայտնի է, Գլենդելի նախկին քաղաքապետ, Գլենդելի քաղաքային խորհրդի նախկին անդամ, Փաշինյանի 14.06.2019թ. թիվ 756-Ա որոշմամբ այժմ արդեն ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար նշանակված Զարեհ Սինանյանը, ԼԳԲՏ-ների (լեսբուհիների, գեյերի /արվամոլների/, բիսեքսուալների, տրանսվիստիտների), այսինքն՝ այլասերվածների իրավունքների հայտնի պաշտպան է: Այսուհետ նա է զբաղեցնելու Հայաստանում սփյուռքի գործերով բարձրագույն պաշտոնը (Հայաստանն այլևս չունի սփյուռքի նախարարություն ու նախարար):

Զարեհ Սինանյանի հայրը ծնվել Ստամբուլում, 1946 թվականին հայրենադարձել են ընտանիքով, ապրել Երևանում, որտեղ 1973թ. ծնվել է Զարեհ Սինանյանը: 1988թ. Սինանյաններն ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ, Բըրբանք:

Ֆեյսբուքի օգտատերերից Ashot Hovhannisyan-ը Փաշինյանի կողմից Զարեհ Սինանյանի նշանակման կապակցությամբ օրերս ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով ԱՄՆ-ի ԼԳԲՏ-ների կամ այլասերվածների իրավունքների պաշտպանների հետ Սինանյանի լուսանկարները, տեղին հեգնել էր. «Դուք պետք է երախտապարտ լինեք մեր վարչապերտին, որ նա կարողացել է համոզի և բերի Հայաստան այս «արժանի հայ զավակին»: Դե , ողջունեք` սփյուռքի հարցերով նոր հանձնակատարին»: Մինչ կհասցնեինք «ողջունել», օրերս պարզ դարձավ, որ Զարեհ Սինանյանը, ԼԳԲՏ-ների, այսինքն՝ այլասերվածների իրավունքների հայտնի պաշտպան լինելուց բացի, նաև մասոն է, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, կամ առնվազն՝ մասոններին շատ մտերիմ…

Սինանյանը տեղյա՞կ է, թե՞ ոչ՝ չգիտենք, բայց բաձր աստիճան ունեցող մասոնները և մասոնությունը ծառայում են Սատանային, իսկ այլասերումը սոդոմական մեղքով մարդկանց հոգին Դժոխք ուղարկելու, մարդկության էլ սոդոմգոմորյան կործանման դատապարտելու չափազանց արդյունավետ և իր արդյունավետությունը պատմականորեն ապացուցած գործիք է:

Ակամա հիշեցի մորմոններին, որոնց հետևում, ինչպես քայքայիչ և ամբողջատիրական այլ աղանդների, մասոններն են կանգնած, և որոնց շարքերում շատուշատ արվամոլներ կան՝ կամովին դառած կամ աղանդի շարքերում բարձր դիրքեր գրավելու համար հպատակության յուրօրինակ ծիսակարգով դարձված, որպեսզի աղանդի ղեկավարությունը համապատասխան տեսագրությամբ նրանց մշտապես իր կամքը թելադրի, ինչպես ստրուկին (չհնազանդվեցիր, չկատարեցիր, «դոսյեն» կհրապարակվի համացանցում): Ցավոք, ասվածն ապացուցող համապատասխան տեսագրությունը չենք կարող հրապարակել, քանի որ պոռնոգրաֆիայի հրապարակումն անթույլատրելի է: Սակայն թեմայից շատ չշեղվենք:

«ՀՀ Վարչապետի որոշմամբ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, այսինքն` պետական բարձրաստիճան պաշտոնյա է,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Mihran Hakobyan-ը:- Այստեղ խնդիր կա` իրավական, առավել ևս` բարոյական տեսանկյունից: ԱՄՆ-ում չծնված մարդը, որ ԱՄՆ քաղաքացի է դառնում, տեսե՞լ եք երդման տեքստը, որ անձնագիր ստանալուց պարտավոր է արտաբերել ու երդվել: Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված և այս տեքստով երդված ու ԱՄՆ անձնագիր ստացած մարդը եթե աշխատելու է հանուն Հայաստանի Հանրապետության պետական շահերի ու հարկատուից աշխատավարձ է ստանալու, կամ ամերիկյան պետության հետ անկեղծ չէ կամ հայկական: Հուսանք, սա հայակական պետականության տակ դրվող հերթական ռումբը չէ»: Միհրան Հակոբյանն իր գրառմանը կցել է ԱՄՆ-ի քաղաքացի դառնալու երդման շարադրանքը ու դրա ռուսերեն թարգմանությունը, որը միանգամայն հիմնավոր է դարձնում նրա արտահայտած մտահոգությունը: Զարեհ Սինանյանի նշանակմանն առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք…

Փաշինյանի կադրային սխալ, նույնիսկ խայտառակ քաղաքականությունը, ինչից խուսափելու համար ավելի քան մեկ տարի առաջ ֆեյսբուքյան իմ էջում զգուշացրել եմ նրան, արդեն իսկ մեծ դերակատարում է ունեցել, որպեսզի շատերը նրանից հիասթափվեն, վարչապետի գործունեությունից իրենց դժգոհությունը հայտնեն:

Արթուր Հովհաննիսյան