Թբիլիսիում տեղի է ունեցել «Տոլմա-2019» փառատոնը

Հունիսի 16-ին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը, որին մասնակցեց նաև Վրաստանում ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը՝ դեսպանի գլխավորությամբ։

Իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը նշեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել Վրաստանում ազգային մյուս արժեքների հետ միասին ներկայացնել նաև հայկական խոհանոցն իր բազմազանությամբ, որը հայոց բազմադարյա մշակույթի անբաժանելի մասն է կազմում: Այնուհետև, Սրբազան հայրն օրհնեց տոլմայով լի կաթսաները և բարեհաջող ընթացք մաղթեց փառատոնին։

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդգծեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպման կարևորությունը և հույս հայտնեց, որ հայկական կերակրատեսակներին նվիրված փառատոները կշատանան։

«Տոլմա-2019» փառատոնն ուղեկցվում էր նաև երգի ու պարի կատարումներով։

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից

#Թբիլիսի'ում տեղի ունեցավ «Տոլմա-2019» փառատոնըՀունիսի 16-ին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և…

Опубликовано Վրաստանում Հայաստանի դեսպանություն – Embassy of Armenia to Georgia Воскресенье, 16 июня 2019 г.