Հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայողը

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ  արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված  Համլետ Արայի Գալստյանը:  ԱՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: