Ազգակործան թեզերից մեզ փրկում է մեր իմունիտետը (տեսանյութ)

Օտարամուտ մարգինալներից բացի՝ «ոչ մի թիզ հողը» բոլորիս համար աքսիոմատիկ ճշմարտություն է

Մինչ արտաքին թշնամուն պարտվելը, պետությունը նախ՝ ինքն իր ներսում է պարտվում, երբ պառակտվում է հասարակությունը, կորցնում ներքին միասնականությունը՝ թուլացնելով սեփական երկրի դիմադրողականությունը: Ներքին պառակտումներին նպաստում են տարբեր գործոններ, այդ թվում նաև հակառակորդի քարոզչությունը:

Այսօր կա տպավորություն, որ Ադրբեջանի քարոզչական, հոգեբանական հոսքերը չափազանց ակտիվորեն ներթափանցել են Հայաստան: Ավելին՝ իշխանության որոշ ներկայացուցիչներ, կարծես թե, կուլ են տվել թշնամու քարոզչական խայծը։

Քարոզչության հետ մեկտեղ Ադրբեջանն ուժեղացնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, սահմանին լարվածություն է։ Հակառակորդը օգտագործում է ականանետեր, նռնականետեր, խոշոր տրամաչափի զենք, առաջնագծում անօդաչու թռչող սարքերի աննախադեպ ակտիվություն է նկատվում, սահմանագծի մոտ ուղղաթիռներ են օգտագործվում:

LIVEnews.am-ի «Մենք» հաղորդաշարի հյուրը  ռազմական  փորձագետ Դավիթ Ջամալյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում