ՌԴ Ստավրոպոլի երկրամասում ՃՏՊ-ից տուժել են ՀՀ չորս քաղաքացիներ

Հունիսի 17-ին, ժամը 08:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է 6 ավտոմեքենա, որոնց թվում հայկական պետհամարանիշով «Honda» մակնիշի ավտոմեքենա:

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, պատահարի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, որոնցից 4-ը՝ հայ: Տուժածները տեղափոխվել են Նևիննոմիսկի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, ըստ նախնական տվյալների, նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: