Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը

Նա միանգամից կհայտնվի պարտության աղբանոցում:

Մարդ չգիտի՝ լա՞, թե խնդա:

Փաստորեն նիկոլականները պնդում են, թե այսօր աշխարհի ժողովրդավարության բաստիոնը ոչ թե ԱՄՆ-ը և Եվրոպան են, այլ Հայաստանը:

Ինչ լավ է, գոնե Ջեֆերսոնը, Հավելը և, վերջապես, Մանդելան սա չեն լսում, թե չէ ստիպված կլինեին միանգամից զարմանքից սրտի կաթված ստանալ:

Չնայած, եթե Հիտլերը իր շարժումը մաքուր քրիստոնեական էր համարում, ինչի քայլիստները դատարանների շրջափակումն ու ասֆալտին փռելը ժողովրդավարություն չէի՞ն համարի:

Բայց սա վերջը չէ դեռ:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական անգամ նշում է, թե իր կուսակցությունը իզմեր չունի:

Հերթական անգամ նա խաբում է հասարակությանը:

Իզմ ունեն և այդ իզմը կոչվում է նիկոլիզմ-պոպուլիզմ, որի հիմքը մարդկանց մոլորեցնելն ու մանիպուլացնելն է: Իսկ քաղաքական բոմժերի պահով ասեմ. թող Նիկոլը հանգիստ լինի:

Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի նրա դուռը:

Նա միանգամից հայտնվելու է պատմության աղբանոցում:

Այդպիսին է պոպուլիզմի բոլոր ջատագովների ճակատագիրը:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը: Նա միանգամից կհայտնվի պատության աղբանոցում: Մարդ չգիտի՝ լա թե՞…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Воскресенье, 16 июня 2019 г.