Թուրքիան առաջարկում է ստեղծել աշխատանքային խումբ և բացել արխիվները

Անկարայում կայացել է Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին տեղեկացրել է Ermenihaber.am-ը՝ վկայակոչելով Hurriyet-ին։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր գործընկերոջ՝ Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո  կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը։

Անդրադառնալով Ֆրանսիայում ապրիլի 24-ը  Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելուն, թուրք պաշտոնյան ասել է.

«Եթե Հայաստանը վստահ է իր վրա, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը,- ասել է նա:- Խմբում թող ներգրավվեն Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը: Հայաստանն ում ուզի, թող ներգրավի: Բացենք արխիվները։

Չավուշօղլուն ասել է, որ իրենք պատրաստ են ընդունել աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշումը և ավելացրել, որ իրենք չեն ընդունում այն «պոպուլիստական բովանդակությամբ որոշումները, որոնք կայացվում են՝ մերժելով գիտական աշխատանքները»: