Ի՞նչ է ասել Փաշինյանը նեղ շրջապատում, որ ընկալվել է որպես հողերի հանձնում (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Հայաստանի և Արցախի և  իշխանությունների միջև հարաբերությունները բավականին լարված էին: Բանն այն էր, որ եթե Արցախի ղեկավարությունը, հրամանատարական կազմը մտածում էր՝ իսկական  պահն է թշնամուց ազատագրելու մեր պատմական հողերը, ապա առաջին նախագահը հաճախ ընդդիմանում էր նրանց առաջարկներին։

 20 տարի անց կրկին տեսնում ենք Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերություններում լարվածություն: Ո՞րն է այսօր այդ լարվածության պատճառը։

Ըստ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի, ներկայիս լարվածության պատճառը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հասկանալի չէ։

«Այսօր Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը մշուշոտ է, ինչն էլ անհանգստացնող է։ Փաշինյանը կամ լավ չի բացատրել, կամ լավ չի հասկացվել։ Բայց առավել մեծ անհանգստացնող է, երբ վարչապետն այդ մասին հայտարարում է  հրապարակավ ու մեկնաբանում ինչ-որ մեկի  ֆեյսբուքյան գրառումը»։

Թեմայի շուրջ LIVEnews.am-ի «Մենք» հաղորդաշարի եթերում զրուցեցինք Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում