Վերականգնվել է միջնադարյան քարայրա-ամրոցային համալիր Զարնի-Պարնին (լուսանկարներ)

Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ Լոռու մարզում գտնվող այս միջնադարյան քարայրա-ամրոցային համալիրը նոր շունչ է ստացել։

Այստեղ կարելի է գտնել քարանձավային համալիր, խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր, ինչպես նաև գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ։

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից