Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ`Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին»,- գրել է Նաղդալյանը:
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Բրյուսելում է` մասնակցելու Հայաստան–ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին: Այն վարելու են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: