Փայտածուխի արտադրության հետևանքով շնչառական հիվանդությունների զգալի աճ է գրանցվել

Տավուշի մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ազատամուտում փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պարզել է, որ համայնքի բնակիչների մոտ շնչառական հիվանդությունների ցուցանիշները մոտ 40 անգամ գերազանցում են հարևան այլ համայնքների ցուցանիշներին: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:

«Մասնավորապես, եթե 20000 բնակիչ ունեցող Իջևան քաղաքում ալերգիկ ռինիտ գրանցվել է 4 բնակչի, 2700 բնակիչ ունեցող Գետահովիտում՝ 1, ապա 2800 բնակիչ ունեցող Ազատամուտում՝ 50 բնակչի մոտ,- նշված է հաղորդագրության մեջ:-

Համեմատական կարգով՝ Ազատամուտում բարձր են նաև ասթմայի, թոքային այլ քրոնիկ խցանող հիվանդությունների մակարդակները:

Հաշվի առնելով ուսումնասիրության նման մտահոգիչ արդյունքները, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանձնարարել է, որպեսզի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ամբողջական հաշվետվություն պատրաստվի, մշակվի առաջարկությունների փաթեթ, գործողությունների ծրագիր, համապատասխան գրություններ կուղարկվեն գերատեսչություններին:

Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ հանձնաժողովի գործենության նպատակը ոչ թե որևէ աշխատատեղ փակելն է կամ տնտեսվարողներին իրենց գործունեությունից զրկելը, այլ’ համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ’ փայտածուխի արտադրության ռիսկերի նվազեցումը, արտադրության արդյունավետության բարձրացումը»:

Հանձնաժողովը տնտեսվարողներին առաջարկել է արդիականացնել արտադրության պրոցեսը, ինչը հնարավորութուն կտա կատարել արտանետվող գազերի  եկրորդական այրում: Խոսքը կոնվեկցիոն վառարանների կիրառման մասին է, որոնց մեկը հատի միջին արժեքը 150 հազար դրամ է: Տավուշի մարզպետարանը նախատեսում է իրականացնել 2 պիլոտային ծրագիր: