Փաշինյանի քայլերով ստեղծվում է ներքին թշնամու կերպար (տեսանյութ)

Հունիսի 10-ին հրաժարական է ներկայացրել Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Արթուր Աղաբեկյանը, տեղեկատվական տարբեր աղբյուրներ նշում են, որ Հայաստանի իշխանությունները Բակո Սահակյանից պահանջում են Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականը, քարոզչական դաշտում ավելի են ուրվագծվում Հայաստանի և Արցախի իշխանությունների հակասությունները։

Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունների կողմից թիրախավորված Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Եթերի ավարտին պարզվեց, որ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանը ազատվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Ինչո՞ւ են Հայաստանում քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները հանիրավի ենթարկվում քրեական հետապնդումների։ Ի՞նչ նպատակների են ծառայում Հայաստանի իշխանությունների կողմից որդեգրած այս անհեռատես քայլերը։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հետ։