Նարինե Թուխիկյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել՝ Նարինե Խաչատուրյանին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրել են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Նարինե Խաչատուրյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»:

Հիշեցնենք, որ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքից: