ԱԽ քարտուղարը և Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությունը քննարկել են բռնության, բռնության քարոզի, քրեական մտածողության դեմ պայքարում անելիքները

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը:

ԱԽ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախկինում կատարած համատեղ աշխատանքների հարուստ փորձը և մտքեր են փոխանակել ոստիկանության, իրավապահ համակարգի և հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում հնարավոր համագործակցության շուրջ:

Անդրադարձ է եղել բռնության, բռնության քարոզի, քրեական մտածողության դեմ պայքարում անելիքներին և ժողովրդագրական վիճակի շուրջ տարվող աշխատանքներին ու համագործակցությանը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել է ՄԱԿ-ի ներքին բարեփոխումների փաթեթի մանրամասները և Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի մի մասի գրանցած արդյունքները:

Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ ընդգծվել է երկկողմ սերտ համագործակցության հեռանկարայնությունն ու կարևորությունը: