France 24-ը՝ Արցախի կյանքի ու արցախցիների առօրյայի մասին (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտն ապրում է ինչպես ցանկացած եվրոպական մայրաքաղաք՝ իր կառավարությունով, կառույցներով, հանրային հեռուստատեսությամբ, պետական համալսարանով և միջազգային օդանավակայանով:

Զարգացման և առաջընթացի որևէ փորձ, սակայն, սահմանափակվում է նրա չճանաչված սահմաններով: France 24-ի համար պատրաստած իսպաներեն ռեպորտաժով Էթել Բոնեն և Դիեգո Իբարան լույս են սփռում չճանաչված երկրում ապրելու մարտահրավերների վրա:

Ռեպորտաժը կյանքի է կոչվել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպության տեխնիկական և կազմակերպչական աջակցությամբ:

ՀԵԲ-ը Բրյուսելում հիմնադրված հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կամուրջ լինել Հայաստանի և Եվրոպական միություն միջև։ ՀԵԲ-ը որևէ կերպ ազդեցություն չի գործադրում լրագրողների ընտրած թեմաների, նյութերի, հոդվածների և հրապարակումների վրա, որոնք տպագրվում են լրատվամիջոցներում, որոնք ներկայացնում են լրագրողները կամ թղթակցում են։ Կազմակերպության նպատակն է ապահովել տարածաշրջանում իրավիճակի անաչառ և թափանցիկ լուսաբանում։