«Վերելք»․ Հայկական համակարգի որոնումների ճանապարհին, հյուրը՝ Գարեգին Պետրոսյան (տեսանյութ)

Նժդեհը նկատել է, որ «Ազգերն իրենց ճակատագիրը բարվոքելու մի հատիկ միջոց ունեն`պատճառագիտական մտածողությունը: Այդ մտածելակերպն է պակասում օրվա հային: Այդ պակասով է պայմանավորվում մեր դժբախտությունը»: Իսկ Հայկ Ասատրյանը հավելել է՝ «Հայոց ողբերգությունը պայմանավորվում է այս ազգի մանր, միայն առօրյայի իմաստով գործնական խելքով»:
Այս կարծիքներն ասվել են 80 տարի առաջ։ Արդյոք այդ առումով որակական փոփոխություն է եղե՞լ մեր ժողովրդի մոտ անցած տասնամյակներում, թե նույնն ենք մնացել։ Այս հարցին պատասխանում է «Վերելք» հաղորդաշարի հյուրը՝ քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը։ Նա նաև նկատում է, որ հարկավոր է խորհել հայկական համակարգի, աշխարհաքաղաքականության մասին, որն ուրվագծելու է մեր պետության անելիքներն առաջիկա դարերի համար։ Հյուրը կատարում է պատմական էքսկուրս, ներկայացնելով մեր նախնիների կողմից հայկական համակարգի ստեղծման  փորձերը։

Մանրամասները՝ տեսանյութում