Ժողովրդի հաշվին բյուջե ավելացնելն անընդունելի է (տեսանյութ)

«Դեմ ենք քվեարկելու հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Ծառուկյանի խոսքով՝ հիմնական խնդիրը եկամտահարկի համահարթեցումն է, որը առաջարկվում է այս նախագծով։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ը կառավարության առաջարկով հրավիրել է արտահերթ նիստ՝ քննարկելու «Հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում