«Վերելք»․ Եվրոպական մշակույթի աղբյուրը Հայաստանն է, հյուրը՝ Սամվել Շահինյան (տեսանյութ)

Սամվել Շահինյանին «Վերելք»-ում հյուրընկալելու առիթը նրա գեղանկարների ցուցահանդեսն էր։ Հյուրը պատմում է, թե ինչը պատճառ դարձավ, որ ինքը երեք տարի առաջ որոշեց գեղանկարչությամբ զբաղվել։ Դա առիթն էր, իսկ զրույցի հիմնական թեման երկրի ներկա վիճակի պատճառների քննումն է, խորհրդային անցյալի բացասական ազդեցության գնահատումը մեր ժողովրդի մենթալիտետի վրա, պատմագիտական ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության կարևորումը։