Հրամանատարական հավաքների շրջանակում անցկացվել է ցուցադրական պարապմունք

Զինված ուժերի զորամասերի հրամանատարների տեղակալների հավաքների շրջանակում հունիսի 5-ին, ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գնդապետ Ռ. Մարգարյանի ղեկավարությամբ, հրամանատարների թիկունքի գծով տեղակալների հետ անցկացվել է ցուցադրական պարապմունք:

ՀՀ ԱՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, բացազատվել է դաշտային մեքենայացված հացի արտադրամաս, հատուկ խոհարարական վաշտի զինծառայողները ներկայացրել են դաշտային պայմաններում հացաթխման առանձնահատկությունները: