Սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր, հնարավորինս վառ ծաղիկներով «բաբչկա» կապել․ Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, որ առավոտյան ոստիկանության պետի հետ հանդիպել է և զրուցել երկրում որոշ քաղաքական ուժերի բռնություն քարոզող գործողությունների, քաղաքում շրջող սևազգեստ մարդկանց մասին, տվել համապատասխան հրահանգներ։

Նա մասնավորապես ասել է․«Ինչ վերաբերում է այդ սևազգեստ խմբերին, ապա նրանց պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր, հնարավորինս վառ ծաղիկներով «բաբչկա» կապել և ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»:

Փաշինյան-Պարոն Օսիպյան, պա՞րզ է առաջադրված խնդիրը:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյան- Այո, պարոն վարչապետ, կկատարվի:

Փաշինյան- Եվ ես հույս ունեմ, որ մենք այսօրվա խոսակցության արտահայտումը, կամ ՀՀ քաղաքացիներն այսօրվա խոսակցության արտահայտումը կոնկրետ կտեսնեն: Պարոն Օսիպյան, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որպեսզի ձևավորեք խումբ, որովհետև նման հարցերով ուղղակի սովորական ընթացակարգերով չպետք է զբաղվել, որն այս կապակցությամբ քաղաքացիների ահազանգերին սովորականից տասն անգամ ավելի արագ կարձագանքի և արագ միջոցներ կձեռնարկի, և այդ միջոցները կլինեն տեսանելի հանրության համար:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյան- Շատ լավ, պարոն վարչապետ: Առավոտյան Ձեզ հետք զրուցելուց հետո անմիջապես տվել եմ համապատասխան հանձնարարական, նաև կառավարության նիստից հետո ևս կլինեն հատուկ հանձնարարություններ: