Վարչապետը հինգ նախարարություններում տասը փոխնախարարներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 5 նախարարություններում 10 փոխնախարարներ է նշանակել:

Մասնավորապես, Իրինա Ղափլանյանը նշանակվել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։

Արայիկ Խզմալյանը, Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անափիոսյանը նշանակվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ։

Գեղամ Վարդանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։

Ավագ Ավանեսյանը և Արտակ Քամալյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ:

Եվ վերջապես, Հակոբ Վարդանյանը, Բագրատ Բադալյանը և Լիլիա Շուշանյանը նշանակվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ։