Պատգամավորները պետք է անցնեն հոգեկան առողջության զննում (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ըստ որի՝ պատգամավորի թեկնածուները պետք է անցնեն բուժզննում՝ հոգեկան հնարավոր խնդիրները բացահայտելու նպատակով։

«Եթե մյուս բնագավառներում կատարվում են նմանատիպ զննություններ, ապա ինչու ԱԺ-ում չպետք է լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում