Արցախում ֆուտբոլային տոն է (լուսանկարներ)

Այս օրերին Արցախում անցկացվում է ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությունը։  Խաղերն  անցկացվում է չորս քաղաքների մարզադաշտերում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան քաղաքներում:

Առաջնությանը մասնակցում են Աբխազիայի, Արցախի, Արևմտյան Հայաստանի, Հարավային Օսիայի, Չամերիայի, Սապմիի, Սեկեյի Լանդի, Պադանիայի թիմերը:

«Արցախում այս օրերին ֆուտբոլային գեղեցիկ խաղեր են: Մարզասերների հետաքրքրվածության և ակտիվության հավաստումը լեփ-լեցուն մարզադաշտերն են մեր բոլոր չորս քաղաքներում,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։- Երեկ Ասկերանում մեծ հաճույքով դիտել եմ Աբխազիա-Չամերիա խաղը, իսկ արդեն երեկոյան Ստեփանակերտի մարզադաշտում երկրպագել եմ մեր հավաքականին՝ ընդդեմ Սապմիի։ Հուրախություն բոլորիս՝ խաղն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ մեր տղաների»։