Պուտինն ու Ալիևը երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույց է ունեցել:  «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են երկրների միջև համագործակցության և երկկողմ շփումների հեռանկարները:

«Քննարկվել են ռուս-ադրբեջանական ակտիվ համագործակցության և  տարբեր մակարդակներում սպասվող շփումների վերաբերյալ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: