Հայկական և բրիտանական զինվորական նվագախմբերի համերգը՝ Երևանում

Երևանում բրիտանական դեսպանատունը հրավիրում է մասնակցելու Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության The Salamanca Band and Bugles of The Rifles և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբերի համատեղ բացօթյա համերգին:

Համերգը հրաշալի հնարավորություն կընձեռի հայ հանդիսատեսին վայելելու բրիտանական և հայկական նվագախմբերի հարուստ երգացանկը։ «Սալամանկան» արդեն չորրորդ անգամն է հանդես գալու Հայաստանում։

Համերգը  կազմակերպվել է ՄԹ և ՀՀ պաշտպանության նախարարությունների կողմից`ի նշանավորումն երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերությունների:

Համերգը տեղի կունենա հունիսի 3-ին, ժամը 19:00-ին՝ Ազատության հրապարակում։

Միջոցառումը բաց է հանրության համար: