Կառավարությունը լծվել է հեղափոխության հաջորդ փուլին՝ սեռական հեղափոխություն իրականացնելուն (տեսանյութ)

Եթե կառավարությունը վավերացնի կոնվենցիան, իրենց մաշկի վրա կզգան ինչ ասել է քրիստոնեական երկրում պղծություններն օրինականացնել

«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Ստամբուլյան կոնվենցիայի վտանգավոր դրույթները և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսակետներն այդ կոնվենցիայի վերաբերյալ, որով կառույցը փորձում է փափուկ բարձ դնել հանրության գլխի տալ։ Հայկ Այվազյանը, հերթականությամբ անդրադառնալով նախարարության ներկայացրած պարզաբանումներին, կոնվենցիային հղում կատարելով՝ հերքեց դրանք։

Կենտոնի ղեկավարը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում շուտափույթ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, մինչդեռ ազգային, ընտանեկան արժեքները հարգող պետությունները, որոնք նույնպես ստորագրել էին կոնվենցիան հրաժարվել են այն վավերացնելուց, իսկ երկու երկիր ընդհանրապես հրաժարվել է այդ կոնվենցիայից։