Բակո Սահակյանն ընդունել է «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 30-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությանը՝ վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրել են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սահակյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ: