Պատմությունից դասեր չքաղելու կործանարար հետևանքները

1793 թվականի գրեթե այս օրերին՝ մայիսի վերջին, Ֆրանսիայում սկսվեց մի մեծ հեղափոխական, իրականում՝ ամբոխավարական շարժում, որի արդյունքում երկրում հաստատվեց Յակոբինյան դիկտատուրան:

Յակոբինյան հեղափոխական կառավարման շրջանում ամեն ինչ անցավ Ռոբեսպիերի տոտալ վերահսկողության տակ:

Սկսվեցին ռեպրեսիաներ ռոյալիստների և հակահեղափախականների նկատմամբ:

Պատմաբանների տվյալներով՝ 25-40 000 մարդ զոհ գնաց Ռոբեսպիերի տեռորին: Անկարող լինելով լուծել պետության առջև ծառացած մարտահրավերները՝ Ռոբեսպիերը սկսեց հակահեղափոխականներ փնտրել իր շրջապատում:

Այդպես մահապատժի ենթարկվեց հեղափոխության առաջնորդներից մեկը՝ ժորժ Դանտոնը: Անընդհատ շարունակվող Ռոբեսպիերի տեռորը իր դեմ հանեց նույնիսկ երբեմնի դաշնակիցներին:

Շարունակությունը պարզ չէ…

Ռոբեսպիերն արժանացավ նույն ճակատագրին, ինչ Դանտոնը:

Արդյունքում՝ կորցրեց և՛ Ֆրանսիան և՛ Ռոբեսպիերը:

Հ.Գ.

Հայաստանը չունի նման ռեսուրս՝մտնելու ատելության անընդունելի պայքարի հերթական փուլի մեջ:

Հ.Հ.Գ. Հայաստանը սուրբ հայրենիք է, այլ ոչ պոլիգոն, որտեղ պետք է բաժանել սևերի և սպիտակների:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից