ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխած տրանսպորտային միջոցներից քսանչորսի ղեկին անչափահասներ են եղել

Մայիսի 24-ին, ժամը 11:00-ի դրությամբ, Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 30 տրանսպորտային միջոց: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։ 24 մեքենա վարել են անչափահասներ, իսկ 6-ը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Հիշեցնենք, որ Վերջին զանգի միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

Եվս մեկ անգամ ոստիկանությունը կոչ է անում չխախտել օրենքը: Ոստիկանությունը հետևողական է: