Եղբորորդուս հետ 5 տարի է չեմ խոսում՝ իբրև պատիժ․Օսիպյան (տեսանյութ)

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե որ փուլում է գտնվում վերջինիս եղբորորդու մասնակցությամբ քրեական գործը։

Օսիպյանն ասաց, որ մանրամասներին չի տիրապետում և տեղյակ չէ․«Անկեղծ ասած, հինգ տարի է ես չեմ խոսում նրա հետ, իսկ եղբորս հետ ունենք շատ լավ հարաբերություններ»,- նշեց ոստիկանապետը ու հավելեց, որ իր եղբորորդին անպայման կապացուցի, որ անմեղ է։

Մանրամասները՝ տեսանյութում