Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է ՀՀ երկու քաղաքացի

Իտալիայում Հայաստանի դեսպանատնից ստացված  տեղեկության համաձայն՝ պատահարի  հետևանքով տուժածների թվում եղել են ՀՀ երկու քաղաքացիներ՝ Մ.Գ. (ծնված 1982 թ.) և Ն.Մ. (ծնված 1987 թ.)։ Ն.Մ.-ն ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս է գրվել։ Մ.Գ.-ն գտնվում է բժշկական զննման փուլում։