Իտալիայում վթարի ենթարկված ավտոբուսի մեջ ՀՀ քաղաքացիներ են եղել

Իտալիայում Հայաստանի դեսպանությունից տեղեկացրել են, որ այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։

Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով։

Նշենք, որ մայիսի 22-ի առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում գտնվում էր 60 զբոսաշրջիկ տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից: Տարածվել է մեկ զոհի և բազմաթիվ վիրավորների մասին տեղեկությունը։