Չեմ փափագում մեռնել բեմի վրա․․․ (տեսանյութ)

Այսօր մեծանուն Շառլ Ազնավուրը կդառնար 95 տարեկան

Չեմ պատկերացնում ինձ թնդագին մի նոտա արձակելուց հետո բեմի վրա փլվելիս, դեմքս ծռմռված, ծիծաղելի դիրքով․ հանդիսականի մոտ ինձնից մնացած այդ պատկերն իմ օգտին չէ։

Նախընտրում եմ հանգչել, եթե Աստված կամենա, իմ տանը, Նապոլեոն 3-րդի ոճով սենյակիս մեջ՝ շրջապատված իմ երեխաներով, իմ երեխաների երեխաներով, նրանց երեխաներով և, ինչու չէ, նաև այս վերջինների երեխաներով․․․

Չեմ ասում, թե Մոնֆոր-լ’Ամորիի գերեզմանատան ամենահայտնի կենվորն եմ լինելու, որտեղ ես տասներկու հոգու համար ձեռք եմ բերել մի սքանչելի դամբարան։ Մի քիչ սեղմվելով՝ նույնիսկ տասնչորսով այնտեղ կտեղավորվենք։ Ոչ, ես արդեն կազմել եմ իմ տապանագիրը․ «Աստ հանգչի գերեզմանատան ամենածեր մարդը»։

Եվ երբ ասում եմ ծեր, ուրեմն իսկապես ծեր՝ կնճիռներով, արծաթափայլ մազերով, սմքած դեմքով, բայց․․․ պայծառ մտքով, զվարթ հումորով ու եղունգներով, որոնցով հնարավորինս երկար կառչած կմնամ այս անիծյալ կյանքից, ինչը, մինչև չլինի հակառակի ապացույցը, լավագույնն է դեռ իմ իմացածներից։

Շառլ Ազնավուր

Ազնավուրի բանաստեղծությունները՝