Փաշինյանի կատարած հայտարարությունը Ադրբեջանի ջրաղացին է ջուր լցնում (տեսանյութ)

Ս․թ․ մայիսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, որում փորձեց հիմնավորել 2016 թվականի ապրիլյան լայնածավալ ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, Արցախի իշխանությունների կողմից «դավադիր պատերազմ հրահրելու, մի քանի շրջաններ հանձնելու և Հայաստանի իշխանությունների վրա մեղքը բարդելու» գնահատականը։

Ինչո՞վ են վտանգավոր Արցախի իշխանությունների նկատմամբ նման կեցվածքը, մեղադրական շեշտադրումները, ի՞նչ նպատակ են հետապնդում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ ՀՀ իրավապահների կողմից Երևանում մայիսի 21-ին իրականացված ապօրինությունները՝  ավտոմեքենայի խուզարկության փորձը, քարոզչական դաշտում իշխանական լրատվամիջոցների և մի շարք պաշտոնատար անձանց կողմից հայաստանցի-ղարաբաղցի արհեստական տարանջատումը։

Այս և հարակից հարցերի վերաբերյալ LIVEnews.am-ի հարցազրույցը ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանի հետ է։

Մանրամասները՝ տեսանյութում