ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունը մեկնել է Հունաստան

Հայաստանի և Հունաստանի Հանրապետությունների զինված ուժերի երկկողմ փոխգործակցության շրջանակներում մայիսի 13-ից 17-ը Հունաստանի Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը;

Այցի ընթացքում հանդիպումներ են կազմակերպվել Հունաստանի զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և հոսպիտալների ղեկավար կազմի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, նախանշվել են հետագա փոխգործակցության առավել կարևոր ուղղությունները։