Դատական համակարգն սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով ՀՀ կառավարությունում այսօր հրավիրված խորհրդակցությանը, նշեց, որ դատական իշխանությունը չունենալով ժողովրդի վստահությունը, չունի նաև գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր արդեն ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը։

«Դատական իրապես անկախ և անաչառ համակարգ ունենալը մեզ համար կենսական անհրաժեշտություն է,- իր ելույթում ընդգծեց վարչապետը,- և նման համակարգի բացակայությունը մեր երկրի առաջ ծառացած թիվ մեկ սպառնալիքն է, և այս խնդրի օր առաջ լուծումը՝ հանրային, համաժողովրդական պահանջ:

Վարչապետն անդրադարձավ նաև Հայաստանի և Արցախի միջև տարաձայնությունների հրահարման փորձերին, նշելով որ այդ գործողությունները ունեն կոնկրետ տրամաբանություն․«Բաժանիր, որ տիրես»։

«Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն,-հավելեց  Փաշինյանը,- և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»:

Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ